Նիկոլ Փաշինյանի մոտ բացակայում է սկզբունքայնությունը եվ նա արդեն մի քանի անգամ փոփոխման ենթարկվելով կրկնվում է: 
1. 1996թվականից ի վեր Նիկոլի հիմնական թիրախը հենց Լևոն Տեր-Պետրոսյան էր (տես. Նիկոլ Փաշինյան «Մոլորակ», 4սեպտեմբերի, 1996թ.): Եվ ահա իր իսկ կողմից չսիրված ԼՏՊ դարձավ հենց իրեն առաջնորդ եվ 2008թ արդեն հայտնի է բոլորին ինչ զարգացումներով առաջ ընթացավ: 
2.Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ իր հոդվածում գրում է <<Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած եւ այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: Չեմ կարող չօգտվել նմանօրինակ պատեհությունից:
Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է: Որովհետեւ քննարկել հարցը սարքովի է մեղադրանքը, թե ոչ, նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության եւ օրինականության դաշտում: Ես հրաժարվում եմ դա անել, որովհետեւ այն ժամանակ, երբ Սահմանադրությունն ունե´ր Օսկանյանի պաշտպանութան կարիքը, նա թքել է Սահմանադրության եւ ճշմարտության վրա, նա հրապարակայնորեն մահվան դատավճիռ է արձակել Համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, այդ դատավճիռն ի կատար է ածվել եւ ես նրան երբեք դա չեմ ների, ու չեմ ների նաեւ նրանց, ովքեր կներեն:>> Եվ այսօր նույն ինքը կատարում է հակառակ քայլը:

Այսպիսով` մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր յուրաքանչյուր պահի քաղաքական փոփոխությունների են ենթարկում իրենց հայացքները: Ես վաղը չեմ զարմանա, եթե նա լքի իրեն հարազատ ՀԱԿ-ի շարքերը եվ գործունեությունը շարունակի ՀՀԿ կամ ԲՀԿ խմբակցությունների ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել