Թուրքիայի նախագահ Էրդողանը հյուրերին դիմավորելու նոր արարողակարգ է մշակել, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ աշխարհում: Խոսքը գնում է պատմության ընթացքում իբր թյուրքական կայսրությունների զինվորների ներկայացուցիչների զգեստով պատվո պահակախմբի ձևավորման մասին: Համենայն դեպս, դրանց մի մասի թյուրքական լինելը մեծ կասկածներ է հարուցում: Ահա դրանց ցուցակը.

1.Հոների պետություն
2.Արևմտյան հոնական պետություն
3.Սպիտակ հոնական կայսրություն
4.Եվրոպական հոնական կայսրություն
5.Գյոյթյուրք կայսրություն
6.Ույղուրական խանություն
7.Ավարական կայսրություն
8.Խազարի կայսրություն
9.Քարախանլըների պետություն
10.Ղազնավիների պետություն
11.Մեծ սելջուկյան պետություն
12.Խորեզմշահերի պետություն
13.Լենկ Թեմուրի կայսրություն
14.Բաբուրի կասրություն
15.Գըզըլ Օրդա կայսրություն
16.Օսմանյան կայսրություն
Ադրբեջանական որոշ թերթեր մտահոգություն են հայտնում, որ այս ցուցակի մեջ բացակայում են Սեֆյան դինաստիայի ժամանակաշրջանի զինվորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել