Ես ներողություն եմ խնդրում ՀԱԵ Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել եպս Աջապահյանից, որ ժամանակին ճիշտ չեմ հասկացել նրան և, գուցե զուտ հույզերով առաջնորդվելով, ելել եմ նրա դեմ:
Խոնարհվում եմ Սրբազան Հոր առջև, համբուրում աջը և ներողամտություն հայցում:
Ես մեկ անգամ ևս հավատացի և համոզվեցի, որ Սրբազան Հայրը ճշմարիտ ազգային է, ազգապաշտ ու ազգանվիրյալ հոգևորական, քաջ ու խիզախ մարդ: Առավել խիզախ, քան այսօր Հայաստանյայց Առաքելական եկեղեցում ծառայող շատերը:
Լսելով նրա խոսքը՝ ես հասկացա, որ վերադառնում է Խրիմյան Հայրիկի կերպարը, որ երջանկահիշատակներ Վազգեն Ա-ի, Գարեգին Ա-ի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի զորացրած մեր հայկական եկեղեցին ունի ՀՊԱՐՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ, ՄԵԾ ՀԱՅ...
Աստված օգնական Ձեզ, Սրբազան Հայր, ներեցեք մոլորվածիս, Ձեզ հանիրավի ամբաստանածիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել