Մենք օգտագործում ենք մեր ձեռքերը ամեն օր, և չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքը առանց նրանց: Բայց մենք ինչ գիտենք նրանց մասին: Ստորև ներկայացված են ամենահետաքրքիր փաստերը ձեռքերի վերաբերյալ.

■Մեր մատներում չկան մկաններ: Մկանները, որոնց օգնությամբ մեր մատները կարող են շարժվել, գտնվում են ափերի մեջ և նախաբազկի մեջտեղում: Նրանք կապնվում են մատների ոսկորների հետ ջիլերի օգնությամբ, որոնք քաշում և կառավարում են մտները:
■Հին ժամանակներում ձեռքերը եղել են պաշտպանությն նշան:
■Մեր եղունգները աճում են տարվա մեջ այնքան, ինչքան որ տարվա ընթացքում տեղաշարժվում են մայրցամաքները:
■Որպեսզի ամբողջությամբ թարմանան մատների եղունգները, հարկավոր է 6 ամիս, իսկ ոտքերի համար 2-3 անգամ ավելի շատ:
■Տղամարդկանց 12,6 տոկոսը ձախլիկ են, իսկ կանանց ընդհամենը 9,9 տոկոսը:
■Սուր վնասվածքների 1/3-ը կապված է վերևի վերջույթների հետ:
■Սպորտում տեղի ունեցախ վնասվածքների 1/4-ը կապված է ձեռքերի հետ:
■Երբ ձեռքը երկար ժամանակ մնում է ջրի մեջ, ափի մաշկը կնճռոտում է. Ինչու? Ճիշտ պատճառը պարզ չէ, բայց այն խեկավարվում է նյարդերի կողմից: Երբ նյարդը երկար ժամանակ մնում է ջրի մեջ, նա կորցնում է մաշկը կնճիռներից հարթեցնելու կարողությունը:
■Բութ մատը գտնվում է 9 առանձին մկանների ազդեցության տակ, որոնք ղեկավարվում են ձեռքի 3 հիմնական նյարդերի կողմից:
■Ամեն ձեռքում գտնվում է` 29 խոշոր և մանր ոսկրեր, 29 խոշոր հոդեր, 123 միացում, 34 մկան որոնք կառավարում են մատները, 48 նյարդ և 30 անոթներ:
■Իրանց կառուցվածքով եղունգները, դա ձևափոխված մազեր են:
■Մատները երբեք լիովին ուղիղ չեն լինում: Որպես օրենք, ցուցամատը, մատնեմատը և ճկույթը թեքված են լինում միջնամատի կողմը, այն դեպքում երբ միջնամատը կարող է թեքված լինել տարբեր կողմերի:
■Հուլիոս Կեսարը, պատերազմի ժամանկ հրաման էր տվել կտրել բոլոր գերիների մատները, նրա համար, որ երբ նրանք վերադառնաին իրենց հայրենիք ծառայեն որպես օրինակ և էլ չկարողանաին զենք օգտագործել: Ավելի ուշ այս պրակտիկան ծառայել է շատ մարտերի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել