ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն ու դաշնակներն իրենց դրեցին կույսի տեղ ու հայտարարեցին, որ ի նշան բողոքի չեն մասնակցելու Օսկանյանի հարցով քվեարկությանը: Այսինքն, «ըստ խղճի» քվեարկող ՀՀԿ–ին տվեցին հնարավորություն զրկել Օսկանյանին անձեռնմխելիությունից, ասենք, մեկ ձայն տարբերությամբ, հետո էլ ամեն մեկն ասի «դե ես էլ էի դեմ, բայց ինչ արած, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն մեր ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԻՆ հանձնեցին մարդասպան Աղվանի արյունոտ ձեռքերը»։ Այսինքն, բոլորով համ հերքին պայմանավորվածություններն են կատարում համ էլ մաքուր են իրանց ընտրողների առաջ։ Ինչ լավ ա, որ ես ընտրել եմ կոմունիստներին ու էսօր ամաչելու չունեմ ընտրյալներիս համար, քանի որ գոնե իրանց չեմ տենում ԱԺ–ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել