Հանցագործին բռնել են, ցուցմունք է տվել արդեն, ու էդ ցուցմունքի մեջ չկա ոչ մի բառ, որը խոսում է հանցանքի պատճառների մասին... Մտավ, ջուր խնդրեց, տվին կամ չտվին, բոլորին սպանեց, դուրս եկավ... Չի կարող նման բան լինել...

Ենթադրենք հանցագործը հոգեկան խնդիրներ ունի... Նախ` հոգեկան խնդիրներ ունեցող զինվորն ի՞նչ գործ ունի բանակում, այն էլ իր հայրենիքից հեռու ռազմաբազայում. տարբեր մարդիկ վկայում են, որ չի ունեցել նման խնդիրներ, այսինքն՝ կարելի է մեծ հաշվով բացառել այս վարկածը, բայց եթե, ասենք, ուներ նման խնդիր, չէր կարող հանցանքը կատարել ու ավարտին հասցնելուց հետո խելքի գալ ու հանգիստ շորերը փոխել, քաղաքացիական հագուստ հագնել ու դուրս գալ (պետք է ճշտվի նաև՝ էդ քաղաքացիական հագուստը հե՞տն էր բերել, թե՞ ինչ-որ հագուստ է հագել հենց հանցանքի վայրից), եթե հետքերը դիտմամբ չի թողել ու էդքան ադեկվատ է եղել, կարող էր գոնե զենքն ու մնացած հետքերը ոչ թե տանը թողնել, այլ շպրտել մեկ այլ վայրում: Հրապարակումներից մեկում իբր ասել էր, որ բոլորին է սպանել, որ հետքերը թաքցնի... Կրկին աբսուրդ, հետք թաքցնելու մասին մտածողն էդքան հետք չէր թողնի, հետո էլ մանկահասակ երեխաները ոչ մի կերպ չէին կարող բացահայտել հանցագործի ինքնությունը, որ առանձնակի դաժանությամբ սպաներ, որ չմատնեն իրեն:
Ռուս զինվորը Հայաստանում էր ընդամենը մի ամսից մի քիչ ավել, չէր կարող նման ձևով ծանոթ լինել տեղանքին, եթե զորամասում բառդակ չի, ու ամբողջ օրը ռուս զինվորները չեն չափչփում քաղաքի փողոցները: Մյուս կողմից էդքան զինվորականի ու ուժայինների միջով հասավ Արփաչայի ափերով, ոնց որ մանկությունը էդտեղ էր անցել էլի, գնաց ու սահմանի փշալարերի մոտ բռնվեց... Չհասցրեց էլ մի հատիկ փշալար կտրի, կրկին աբսուրդ: 
Մյուս կողմից, եթե ռուսական կողմն ուզում է պարտակել, կարելի էր ուղղակի սահմանախախտին սահմանն անցնելիս գնդակահարել ու վերջ, մեկ է՝ արդեն բոլոր սլաքներն ուղղված էին նրա կողմ՝ որպես հանցանքը կատարած անձ: Ոչ մոտիվացիան կիմանայինք, ոչ սցենարը, ժողովրդական կրքերն էլ ինչ-որ տեղ կհանդարտվեին, կամ էլ եթե էդքան կարևորում էին իրեն բաշիբոզուկի կյանքը, կթողնեին՝ սահմանն անցներ ու Թուրքիայից հետ ստանային իրենց պոռնիկի վաստակին օրինական ձևով: 
Սրանք հարցեր են, որոնք ծագում են յուրաքանչյուր քիչ թե շատ մտածող քաղաքացու մոտ: Այս դեպքի նախաքննությունն ու դատավարությունը, անկախ նրանից, թե որ կողմն է իրականացնում, պետք է լինի թափանցիկ ու հրապարակային, որովհետև ռուսական ռազմաբազան գտնվում է ու գտնվելու է ՀՀ տարածքում ու, կամա թե ակամա, ազգաբնակչության մոտ հակակրանք արդեն առաջացել է ռուս զինվորի նկատմամբ: Անկախ նրանից, որ մեծ մասը հասկանում է, որ ռուս զինվորը մեր պահապան հրեշտակը չի, ու ռազմաբազան էլ՝ բարի կամքի դրսևորում, պետք չէ, որ արտահայտված հակակրանք լինի ազգաբնակչության ու ռազմաբազայի անձնակազմի միջև, քանի որ դա կարող է առիթ հանդիսանալ նմանատիպ դեպքերի նաև հետագայում: Պետք է հայտնի լինեն պատճառները, թե ինչու է կատարվել հանցանքն ու ինչ պատիժ է սահմանվել հանցագործի նկատմամբ, որը վերոնշյալ միտման դեմն ինչ-որ չափով կառնի:

Ի վերջո, ՀՀ քաղաքացու հավատը սեփական ուժային կառույցների նկատմամբ ամեն նման դեպքից հետո ձգտում է զրոյի: Պետք է, չէ՞, որ ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգա ՀՀ տարածքում սեփական պետության կողմից: 
Պետք է, չէ՞ զգա, որ եթե անգամ նման հանցանք է տեղի ունենում, իր պետությունը հետևողական ձևով պատժում է հանցագործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել