«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2014 թ. Հայաստանում՝ նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է 3 տոկոս գնաճ, բայց սա ըստ ԱՎԾ տվյալների։ Նոյեմբեր ամսվա համեմատ՝ 3 տոկոս գնաճ գրանցվել է միայն դեկտեմբեր ամսին։

ԱՎԾ տվյալներով՝ 2014 թ. ընթացքում ամենաշատը բարձրացել են ոգելից խմիչքների եւ ծխախոտի գները՝ 7.1 տոկոսով, 2.1 տոկոսով աճել են սպառման ապրանքների, 5.1 տոկոսով՝ ծառայությունների գները, իսկ պարենային ապրանքները, նույն ցուցանիշներով, թանկացել են 1.7 տոկոս։ ԱՎԾ վերջին հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ 2014 թ. դեկտեմբեր ամսվա ցուցանիշներին։ Ըստ այդմ՝ 4 տոկոս գնաճ գրանցվել է սպառման ապրանքների, 5.6 տոկոս էլ՝ պարենային ապրանքների գծով։ Նկատենք, սակայն, որ այս ցուցանիշները առավել քան հեռու են իրականությունից. Բանն այն է, որ նոյեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 17-ը ֆինանսական շուկայում տեղի ունեցած խառնաշփոթից, դրամի կտրուկ արժեզրկումից հետո գները շեշտակի աճեցին, եւ երկար ժամանակ խանութներում անվերահսկելի վիճակ էր։ Կառավարության միջամտությունից հետո, թեեւ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, բայց գները չվերադարձան նախկին սահմանին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել