Մենք սովոր ենք աղբը նետել աղբամանի մեջ՝ իմանալով, որ այն կտանեն դրանց համար նախատեսված աղբանոցներ։ Իսկ թե ինչ են անում բժշկական բիոթափոնների հետ, հավանաբար գիտեն միայն բժիշկները, և դժվար թե դա հետաքրքրի հիվանդներին։

Բայց անհանգստացնում է մի բան. արդյո՞ք այդ «աղբը» չեն նետում չնախատեսված վայրերում, և արդյո՞ք այն չի վնասում մեզ շրջապատող միջավայրին: Կան կարծիքներ, որ այդ հեռացված օրգաններն ուղղակի նետում են կոյուղի: Բայց արդյո՞ք դա այդպես է:
Բժիշկներն ասում են, որ բժշկական հաստատություններն ունեն համաձայնություն պետական դիահերձարանների հետ։ Ամբողջ բժշկական «աղբը» նրանք ուղարկում են այնտեղ` հետազոտման համար, իսկ հյուսվածքները, որոնք մնացել են վիրահատությունից հետո, թաղում են բիոփոսերի մեջ։ Այս կերպ հիվանդանոցները ձերբազատվում են ավելորդ գլխացավանքից` խնայելով սեփական բյուջեն։
Այս թափոնները վերացնելու լավագույն միջոցը հանդիսանում են հատուկ միկրոդիակիզարանները։
Բայց այս միջոցը փոքր-ինչ թանկ է նրանց համար։ Դրանք տեխնիկապես բարդ է պատրաստելը, քանի որ կարևոր է բարձր ջերմաստիճանի ապահովումը, ինչևէ, հավելյալ ծախսեր է նախատեսում։ Այդ իսկ պատճառով հաճախ թափոնները թողնում են Բեքքերի փոսերում կամ այսպես կոչված բիոփոսերում։ Այդ փոսերը հիմնականում նախատեսված են սատկած կենդանիների համար և ունեն մոտ 10 մետր խորություն։ 

Շարունակությունը` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել