2015-ը կարող է պայթյունավտանգ լինի նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների համար: 
Վերջին շրջանում ռուբլու ավելի քան 40% անկումը և ՌԴ տնտեսության վաթարացումը պատճառ է դարձել, որ ռուս բնակչությունն ավելի ագրեսիվ լինի այլ երկրներից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածների հանդեպ: 
Դրան զուգահեռ, ռուբլու գնանկումը նաև պատճառ է դարձել, որ արտագնա աշխատողների մեծ մասը կամ կրկին չմեկնի Ռուսաստան կամ էլ, եթե մեկնել է, արդեն վերադառնալու մտադրություն է առաջացրել նրանց մոտ:
Պաշտոնական տվյալների համաձայն` ՌԴ արտագնա աշխատանքի են մեկնում մոտ 11 միլիոն աշխատուժ, ու եթե սրանք կրկին չմեկնեն կամ էլ վերադառնան իրենց կոռումպացված երկրները, որտեղ իշխանությունները, հույսները խոպանից եկած գումարների վրա դնելով, ոչ մի լուրջ աշխատանք չեն ձեռնարկել իրենց երկրներում, արդեն կարելի է ենթադրել, որ 2015-ը լինելու է պայթյունավտանգ այդ բոլոր հանրապետությունների համար:
Տարին դեռ նոր է մեկնարկել, ու զարգացումներն էլ շատ արագ են փոփոխվում, կապրենք, կտեսնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել