Այդ անասուն վիժվածքին պետք է դատեն Հայաստանի իրավապահ մարմինները։ Ու ոչ մի կապ չունի, թե նա որ երկրի քաղաքացի է։ Բոլոր միջազգային կանոններով հանցագործին դատում է այն պետության դատարանը, որտեղ որ իրականացվել է հանցագործությունը։ Ավելին, 102 ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական միջպետական պայմանագրի համաձայն՝ այդ ռազմաբազայի ծառայողների օրինազանցության դեպքում բոլոր նախաքննական և այլ գործողություններն իրականացնում են ՌԴ իրավապահ մարմինները միայն այն դեպքում, երբ հանցագործությունն իրականացվել է ռազմաբազայի տարածքում։ Ռազմաբազայից դուրս կատարված բոլոր հանցանքների բացահայտման և դատական պրոցեսների իրականացման տերն ու տիրականը պետք է լինի բացառապես ՀՀ իրավապահ համակարգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել