Տեսնես կգա այդ օրը,որ Հայաստանում կտեսնենք քաղաքակիրթ պայքար:
Երեկ Վրաստանի Նախագահը էքզիթ փոլի տվյալներով շնորհավորեց ընդդիմությանը,բայց դեռ չկար իրական տվյալներ:Քաղաքակիրթ մի քայլ,որ վատ չէր լինի սովորեին մեր ընտրություններում պարտված քաղաքական գործիչները:Հասկացեք վերջապես, արդեն հոգնել ենք այդ լաց ու կոցերից և ստերից, երբ հաղթում եք արդար է, իսկ երբ պարտվում եք` կեղծված ընտրություններ եք որակավորում:Տղամարդկություն ունեցեք և ընդունեք պարտությունը,շնորհավորեք հաղթողին, չէ որ քաղաքական դաշտի ակտիվ երիտասարդները Ձեզանից պետք է սովորեն` պահելաձև,խոսելաձև, հարգանք դիմացինի նկատմամբ և բազմաթիվ նման քաղաքակիրթ կանոններ:Իսկ հիմա` ցավոք սրտի ականատես ենք լինում մեր ապագան քայքայող երևույթի, երիտասարդությունը նմանակում է իրենց թիմի առաջնորդներին:Փոխեք Ձեզ, զղջացեք մեզ ապագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել