Օրինակ, ինձ լրջով թվում ա, որ էն, ինչը էս քանի օր կատարվում էր, կատարվում ա ու դեռ կկատարվի Վրաստանում, Հայաստանի համար ավելի կարևոր ա, քան Օսկանյանի շուրջ իրադարձությունները։ քաղաքական պատճառներով ում ասես մեր տարածաշրջանում ինչ ասես արել են, նոր բան չկա, բայց այ եթե Վրաստանում ընդդիմությունը հաղթի ու իշխանությունն իր պարտությունը ընդունի, դա կլինի տարածաշրջանի համար միջադեպ (եթե Աբխազիայի նմանատիպ օրինակի մասին չխոսանք)։ նենց որ, ես ոչ Վաշինգթոն փոսթ եմ կարդում, ոչ էգոյանի ու Թանկյանի ելույթները, ոչ է Ալ Ջազիրա եմ նայում։ Ես կարդում եմ վրացական զլմ ու բլոգեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել