Չգիտեմ՝ ինչ տաղանդներով պետք է օժտված լինի իսկական նախագահը, բայց մի բան գիտեմ, որ պետք է հանրության հետ պարզ ու հասկանալի խոսելու ունակություն ունենա։ Իսկ հիմա ոչ միայն պլանավորած տոներին, երբ լիքը պատրաստվելու ժամանակ կա, Սերժն ինքն իրանով 5 րոպեանոց ասելիք չունի մարդկանց (նույնիսկ գրածն անգիր չի կարողանում անի՝ կարդում ա մի կերպ), իսկ սենց արհավիրքների ժամանակ, երբ պետք էր ուղղակի երկու բառ ասել, մարդկանց սիրտ տալ, դրա մասին ըդնհանրապես խոսք չկա։ Մյուս կողմից, գոնե համն ավելի շատ չի դուրս գա, թարս աճած խիար, եկել եք՝ ի՞նչ անեք, ինչքան ուզեմ՝ խփեմ և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել