Համաձայնեք, որ ֆեյսբուքը կրթում է անդաստիարակներին, սա մի տիրույթն է, որտեղ այլակարծությունը մեծամասնություն է կազմում:Մեզնից յուրաքանչյուրը այստեղ մի բան սովորեց, մեկ մյուսից սովորեց, մեկ մյուսին՝տվեց ու վերցրեց որևէ գիտելիք, նորություն, փաստ, չբացահայտված իրողություն և այլն: Ֆեյսբուքը մեկտեղեց ավելի քան 300000 հազարից ավել հայ օգտատիրոջ մեկ վիրտուալ հարթակում:Դրանցից գրեթե 50000-ը վերջին տվյալներով ակտիվ օգտատերեր են, որոնք օրը մի քանի անգամ մտնում են այս սոց. հարթակ:Եթե խոսենք ֆեյսբուքի առավելություններից կանք չենք կարող առնել:Ֆեյսբուքի շնորհիվ Հայաստանը էլ ավելի ժողովրդավար, ազատ ու մարդու իրավունքները հարգող երկիր դարձավ, սա կարծում եմ ոչ մեկ չի ժխտի:Ֆեյսբուքի շնորհիվ մարդիկ դարձան քիչ ավելի կիրթ, մտածող,քաղաքավարի, հասունթությոուն ու մի շարք նոր հատկանիշներ ձևավորեցին իրենք իրենց մեջ:Ֆեյսբուքը հավաքեց բոլորիս մի տեղ՝թելադրեց իր կանոնները, մենք էլ՝հանգիստ դարձանք այդ մեծ, վիթխարի ընտանիք անդամ, օգտատեր:Ֆեյսբուքը ոչ միայն Հայաստանում արեղ հեղափոխություն ազատության ու այլ առումներով, այլև նաև յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու գիտակցության մեջ, յուրաքանչյուր երիտասարդի, յուրաքանչյուրի մեծից փոքր,բանվորի, շինականի, գյուղացու, ոստիկանի, հոգևորականի, ուսանողի, մանկավարժի, դասախոսի, նախարարի, վարչապետ և այլոց գիտակցությունն ու մոտեցումները փոեց մեր իրականության հանդեպ:Կարծում եմ, եթե ոչ արձան, ապա որևէ ձևով պետք շնորհակալ լինենք մենք ֆեյսբուքին կամ նրա ղեկավարությանը, որ տրամադրեց մեզ ազատ ու կամովի արտահայտվելու, գրելու այն ինչ ցանկանում ես, ասելու այն ինչ ցանկանում ես, մտածելու և փոխանակվելու քո մտքերով ու գաղափարների համար:Անշուշտ մի քանի տարի առաջվա Հայաստանը լրիվ տարբերվում է այսօրվա ՆՈՐ Հայաստանից, սրանում նա մեծ է այս սոց..ցանցի դերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել