Կանանց համար կարևորը սեքսն է, ոչ թե համբույրներն ու գրկախառնությունները (18+)Մտերմության այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են՝ համբույրներն ու գրկախառնությունները, ավելի կարևոր են տղամարդկանց, քան կանանց համար: Միևնույն ժամանակ կանանց համար միասին ապրելու դեպքում ժամանակի ընթացքում ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում սեքսը, փոխանցում է bagnet.org-ը:

Սա պարզել են ամերիկացի գիտնականները՝ հարցում անցկացնելով ավելի քան 1000 զույգի շրջանում՝ 5 երկրից (ԱՄՆ, Իսպանիա, Հունաստան, Ճապոնիա և Բրազիլիա), որոնք ունեցել են ինչպես տևական հարաբերություններ, այնպես էլ նոր կապ:

Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ հետազոտողների տվյալներով՝ տղամարդիկ, որոնք օրական գոնե 3 անգամ գրկախառնվել են իրենց «կեսի» հետ, 3 անգամ ավելի երջանիկ են եղել սիրելիների հանդեպ նման վերաբերմունք չցուցաբերողների նկատմամբ:

Կանանց երջանկության մակարդակն ընդհանրապես կախված չի եղել նրբություն ցուցաբերելուց: Կանանց համար համբույրներից ու գրկախառնություններից ավելի կարոր է սեքսը, պատասխանել են հարցվածները:

Համատեղ բավական երկար ժամանակ ապրած զույգերի տղամարդիկ ավելի գոհ են հենց հարաբերություններից, իսկ կանայք՝ սեքսուալ կյանքից, ցույց են տվել հետազոտության արդյունքները:

Հետազոտության հեղինակ բժիշկ Ջուլիա Հեյմանը հայտնել է, որ այսպիսի արդյունքները պայմանավորված են նրանով, որ առաջին 15 տարում կանայք կարող են հոգնել հարաբերություններից: Հոգնալու պատճառ կարող է լինել երեխաների դաստիարակության համար ծախսվող էներգիայի մեծ քանակությունը: Բայց երբ երեխաները մեծանում են, շատ կանայք իրենց նորից ավելի ազատ ու թեթև են զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել