Բոլորս հուզված ենք, կատաղած ենք, փրփրած ենք... Կարող ենք նաև ավելորդ բաներ ասել ու գրել... Բայց էն մարդիկ, որոնք գրեթե նույնքան հուզվում, կատաղում ու փրփրում են աշխարհում կատարվող այլ մարդակերության դեպքերից, ինչու՞ չեն անընդհատ շեշտում մարդակերի ազգությունը, իսկ այս դեպքում շեշտում են ու շեշտում: Թքած ունեմ, որ ինձ ռսասեր կամ պուԾինասեր պիտակը կկպցնեք, բայց մի հարց տամ` Հոկտեմբերի 27-ին ԱԺ մտած և ութ մարդ գնդակահարած տականքներն էլ էի՞ն ռուս, Մարտի մեկին Երևանի կենտրոնում տասը մարդ գնդակահարած ճիվաղներն էլ էի՞ն ռուս, թե՞ Վահե Ավետյանին գազանաբար սպանողներն էին ռուս, թե՞ բանակում մեր էրեխեքին վայրենաբար սպանող ու անպատիժ մնացողներն են ռուս... Էս ի՞նչ երկակի ստանդարտ է: Էս նույն մարդիկ էս օրերին գոնե կեսբերան չգրեցին` արաբներ, դուք գազան եք: Բոլոր ազգերի մեջ էլ հրեշներ կան, ինչպես մեր ազգի մեջ կա: Բան չհասկացա ձեր «արևմտամետությունից» :((((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել