Չկա հայերենում և ոչ մի բառ, որ կարողանա արտահայտել մեր ցավակցությունը սպանված ընտանիքի հարազատներին.. Չկան և բառեր` ցավն ու զայրույթն արտահայտելու... Չկա որևէ հանգամանք` բացատրելու այս սարսափելի արարքը` խմիչք, թմրամիջոցներ, մթագնած գիտակցություն... Ախր օրորոցային երեխա է... Մյուսն էլ հազիվ 2 տարեկան... Մի ամբողջ ընտանիք՝ անմեղ, իրենց հոգսերով և հույսերով... Ընդհատված հոգսերով ու հույսերով... 
Խնդրանք բոլորիս` ուժ գտնեք այս անմարդկային ոճրագործությունը չքաղաքականացնելու, չի կարելի: 
Օգնենք, որ այս սպանդն իրականացրած տականքը շուտափույթ հայտնաբերվի և իր արժանի պատժին արժանանա:
Աղոթենք անմեղ հոգիների փրկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել