Մեկ առողջ ընտանիքի են սրի քաշում, այնուամենայնիվ...
Ամենահետաքրքիր մեկնաբանությունը թերևս ռուսամոլներինն է: Էս բարձրացած դժգոհության ալիքը որոշ օգտատերեր բնութագրում են որպես հիստերիա, վայնասուն և այլն և այլն:

Հասկանում ենք, որ գիծ եք պահում ալիքի դեմն առնելու և հակակշիռ կարծիք տարածելու նպատակով: Չեմ հասկանում, գիտե՞ք, դեռ ոչ ոք ոչինչ չի ասել, բայց դուք արդեն գոռում եք. «պետք չի դիտարկել կատարվածն ազգային հողի վրա»: Հիմա ի՞նչն ա ավելի կարևոր՝ որպես քննարկվելիք թեմա` ռուս ազգի հանդեպ հայերի տրամադրություններն ու «բարեկամական» անցյա՞լը, թե՞ էտ ընտանիքում փրկված միակ երեխայի հետագա ճակատագիրն ու ընդհանուր կատարվածը:

Ի՞նչ է նշանակում հիստերիա կամ վայնասուն: Դուք հասկանում ե՞ք էս ամեն ինչը: Մարդիկ են մահացել, ի՞նչ հիստերիա...

Վերջացրեք էտ տաղտկալի սողանքները դեպի ռուսներ, գոնե հիմա դուրս եկեք ռուսների փեշի տակից... էս կատարվածի ֆոնին ավելի լավ կլինի ռուս ազգին չպահեք, պաշտպանի դեր չստանձնեք, քան նման հակակրանք առաջացնեք ձեր անձի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել