Տարօրինակ է, բայց Արցախում գտնվելով՝ պատերազմի շունչն ավելի քիչ էի զգում, քան այն այս պահին կա Հայաստանում: Այս պահի դրությամբ փաստորեն փակ է Թբիլիսի տանող հիմնական ճանապարհը, և դիրքերում ընթանում են ինտենսիվ փոխհրաձգություններ: Չնայած ադրբեջանական կողմն ունի զգալի կորուստներ, բայց շարունակում է գործել նույն ոճով, ինչը նշանակում է, որ մենք ԻՍԿԱՊԵՍ պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Ըստ էության, պատերազմը վերսկսվել է, բայց մենք այդ մասին վախենում ենք խոսել, զորահավաք չկա դեռ, և դա մեր բանակի բարձր պատրաստվածության արդյունքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել