Այսօր համացանցում մի գրառում կարդացի. «Արտահայտություններ, որոնք եթե ասեիր 25 տարի առաջ, քեզ աննորմալի տեղ կդնեին»:
1. Դե կզանգես ձեռքիս
2. Ընկերներով գնում ենք ձոր՝ քեֆի, կզանգես
3. Լսի, էնքան խոսացի հետդ, ձեռքս սառել, փայտացել է 
4. Ո՞ւր ես, չեմ հասկանում, 20 րոպե է արդեն՝ նամակ եմ գրել, պատասխան չկա
5. Ճանապարհին Պաոլո Կոելիոյի գիրքը լրիվ լսեցի, վերջացրի 
6. Երեկ տնային կինոթատրոն եմ գնել
7. Հա շատ լավ ֆիլմ էր, երեկ հեռախոսով տեսա
8. Երեկ պատիս գրառում էր թողել
9. Լսի, էնքան լավ տուալետ ունեն, գնամ, նկարվեմ, գամ
10. Իր կերած ուտելիքների նկարներն ավելի շատ են, քան իր սեփականը
11. Հեռախոսս $ 1000-ով եմ գնել
12. Զանգիր Ամերիկա, թոռներիս տեսնեմ, կարոտել եմ
13. Ծովահենները հարձակվել են, չեմ կարողանում մտնել անձնական փոստս
14. Քարտիս միջից չկարողացա գումար հանել, կուլ գնաց
Կարող եք շարունակել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել