Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել է, որ ինքը միանշանակ կողմ է քվերակելու Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրին: Նա նաև մեկնաբանել է, թե ինչո՞ւ՝ շեշտելով, որ ինքը Օսկանյանին չի հարգում:

Աղաբաբյանն այս դեպքում առաջնորդվում է ոչ թե կոնկրետ գործի վերաբերյալ իր դորքորոշմամբ, այլ ուրիշ պատճառներ ունի: Բանն այն է, որ Աղաբաբյանը մտապահել է, որ երբ հինգերորդ գումարման ԱԺ է մտել նախագահ Սերժ Սարգսյանը, բոլոր պատգամավորները միահամուռ ոտքի են կանգնել, իսկ Վարդան Օսկանյանը՝ ոչ: «Ինքը փռվել էր, դրա համար չեմ հարգում և կողմ եմ քվերակելու»,- ասել է Աղաբաբյանը:

Դատելով Սղաբաբյանի խոստովանություններից, այն անձը, որը Սերժ Սարգսյանին տեսնելուն պես ոտքի չի կանգնում, պետք է անպայման դատվի:

Հ.Գ.  Հիշացրու մի օր ճակատդ պաչեմ էս մտքի համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել