Եվրոպան՝ մասնավորապես Ֆրանսիան, հենց սա պետք է հասկանար նախքան մուսուլմաններով իր երկիրը լցնելը: Վաղ թե ուշ պետք է սկսվեր, այսպես ասած, քաղաքակրթությունների բախումը: Չէ՞ որ անգամ բնությունն է ենթարկվում որոշակի կանոնների, ուստի ինչպե՞ս կարող է անկանոն ազատությունն այլ բանի հանգեցնել, քան անհանդուրժողականության և անհավասարակշռության:

Եվ վերջապես այդ ինչո՞ւ եվրոպացիները կարող են չհամակերպվել մուսուլմանների փակ ՝ կրոնով պայմանավորված, ապրելակերպի հետ՝ չէ՞ որ դա էլ վերջիններիս իրավունքն է, իսկ մուսուլմանները պետք է համակերպվեն եվրոպական ազատության հետ:

Ֆրանսիայի դեպքերն ընդամենը սկիզբն են այն բազմաթիվ հակասությունների դրսևորման, որոնք, տա Աստված, ավելի ագրեսիվ և զանգվածային ձևով չդրսևորվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել