«The Atlantic» պարբերականը լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արտացոլում են սմարտֆոնների էկրաններին մեր գերկապվածությունը։ Բոլոր այս լուսանկարներն արվել են 2014թ-ին, և սրանցից յուրաքանչյուրը ստիպում է աշխարհին բոլորովին նոր տեսանկյունից նայել։  Մի կողմից երևում է, թե ինչպես են էկրանները հեռացնում մարդկանց շփումն ու հասարակությունը հեռացնում մարդկայինից, մյուս կողմից էլ հակառակը` ավելի մտերմացնում ու աշխարհը բացում մեր առաջ։

Հոնգ Կոնգի Օրենսդրական խորհրդի շենքի մոտ ցուցարարներն իրենց հեռախոսների լուսավորված էկրանները բարձրացրել են ի նշան համերաշխության։ Սեպտեմբեր 29, 2014։

Ամերիկացի զինվորները լուսանկարում են ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային Սեուլում «Յոնգսան Գարիսոն» ռազմաբազայում ունեցած ելույթից հետո։ Ապրիլի 26, 2014թ․։

Սիրիայի Հալեպ քաղաքում տղամարդը հեռախոսը վեր է բարձրացնում՝ փորձելով հեռախոսակապի ազդանշան որսալ։ Նոյեմբերի 26, 2014թ․.

Օռլեանում Միսս Նորդ-Պաս-դե-Կալաիս Կամիլ Սերֆը ինքնալուսանկար է անում «Միսս Ֆրանսիա 2015» գեղեցկության մրցույթում հաղթանակ տանելուց հետո։ Դեկտեմբերի 6, 2014թ․։

Բուդապեշտում Ազգային էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց հազարավոր ցուցարարներ իրենց հեռախոսները վեր են բարձրացրել ի նշան բողոքի՝ Հունգարիայի կառավարության կողմից համացանցի հարկի մասին ներկայացվելիք օրինագծի։ Հոկտեմբեր 26, 2014թ․։

Գուարանի Նանդևա ցեղի մարդիկ հսկում են վերջին 78 օրը օկուպացրած 14 ֆերմաներից մեկի տարածքը՝ պնդելով, որ դրանք նախնյաց հողեր են։ Պարագվայի սահմանին մոտ գտնվող Մատո Գրոսո դո Սուլ շրջան, դեկտեմբերի 18, 2013թ.։

Հյուսիսային Կորեայի Սինուիջու բնակավայրում՝ Յալու գետի ափին՝ Չինաստանի սահմանի մոտ, հյուսիսկորեացի զինվորն օգտագործում է իր հեռախոսը։ Հունիսի 1, 2014թ.։

Նևադայի Լաս Վեգաս քաղաքում Քանթրի երաժշտության 49-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը ժամանելով՝ երգչուհի Թեյլոր Սուիֆթն ինքնալուսանկար է անում երկրպագուի հետ։ Ապրիլի 6, 2014թ.։

Քաբուլի ճամբարում երիտասարդ աֆղան տղամարդը նայում է հեռախոսին։ Դեկտեմբերի 24, 2014թ.։ Հազարավոր աֆղաններ են ապրում մայրաքաղաքում տեղակայված ժամանակավոր ճամբարներում, որտեղ նրանք անց են կացնում խիստ ձմեռը, մինչ Թալիբանը վերադառնում է այն տարածքներ, որոնք մի ժամանակ մաքրվել էին միջազգային ռազմական ուժերի կողմից մարտական առաքելության ժամանակ։

Մթնշաղին աղջիկներն իրենց հեռախոսներով քայլում են Ֆլորիդայի լողափով։ Օգոստոս 31, 2014թ.։

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն ցուցադրում է իր ինքնալուսանկարը՝ Մակաուում ամերիկացի բռնցքամարտիկ Ջեսի Վարգասի և մեքսիկացի Անտոնիո Դեմարկոյի մարտից առաջ։ Նոյեմբերի 23, 2014թ.։

Սան Գոնսալոյի եղբայրության անդամը հեռախոսը պահում է իր թիկնոցի տակ՝ Սևիլիայում անցկացվող Սուրբ շաբաթվա ծիսակատարությանը։ Ապրիլի 14, 2014թ.։

 

Հանոյի հիվանդանոցում վիրահատությունից առաջ բժիշկը սմարտֆոնի օգնությամբ լուսանկարում է երեխայի դիմային դեֆորմացիան։ Նոյեմբերի 18, 2014թ.։

Մեքքայում մահմեդական ուխտագնացն աղոթում է, իսկ մյուսը լուսանկարվում է Մեծ մզկիթի մոտ Տավաֆ ալ-Ուադաայի օրը։ Հոկտեմբերի 29, 2012թ․։

Կիլիմանջարո բարձրացող տանզանիացիները փորձում են հեռախոսակապի ազդանշան որսալ մայրամուտին։ Սեպտեմբերի 21, 2014թ․։

Էմբեր Ռոուզն ինքնալուսանկար է անում  Կալիֆոնիայի Բեվերլի Հիլս քաղաքում  «The People» ամսագրի մրցանակաբաշխությանը։ Դեկտեմբերի 18, 2014թ․։

Սիեռա Լեոնեում մարդիկ լուսանկարում են փողոցում պառկած էբոլայի զոհի։ Դեկտեմբերի 18, 2014թ.։

Ռեմբրանտի կտավի դիմաց այցելուները լուսանկարում են Շվեդիայի արքա Կառլ Գուստաֆին և թագուհի Սիլվիային  ու Հոլանդիայի արքա Ուիլեմ Ալեքսանդրին և թագուհի Մաքսիմային՝ Նիդերլանդներում Ամստերդամի «Rijksmuseum» թանգարան այցելության ժամանակ։ Ապրիլի 5, 2014թ.։ 

Կիևում ուկրաինական նորաձևության շաբաթի ժամանակ մոդելները սպասում են ետնաբեմում։ Հոկտեմբեր 15, 2014թ.։ 

Ֆրանցիսկոս Պապի դեմքը մարդկանց հեռախոսների էկրաններին՝ Վատիկանի աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար կազմակերպված հավաքի ժամանակ։ Դեկտեմբերի 22, 2014թ.։

Լուսանկարիչ Marsel van Oosten-ի «Ֆեյսբուքյան գրառում» լուսանկարը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել