Երկու օր է՝ Ֆրանսիայի դեպքերին հետևում եմ Ֆրանս-24-ի եթերով: Ու երեկվանից հարց է առաջանում՝ ահաբեկիչների դեմ իրականացվող գործողությունների ընթացքում մեդիան ուղիղ եթերով ամեն ինչ պատմում է. ովքեր են կասկածյալները, որտեղ են, քանի հոգի են, ինչ ուժեր են մասնակցում գործողություններին, ում են ձերբակալել, ով է կամավոր հանձնվել, ոստիկանները քանի մեքենայով են եկել ու ամեն մեքենայի մեջ քանի հոգի կա, որտեղ են փնտրում հանցագործներին և այլն, և այլն: Նույնը հենց հիմա է տեղի ունենում:

Էս ի՞նչ ա՝ մամուլի ազատությո՞ւն, թե՞ ինչ-որ ուրիշ բան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել