5 անկեղծություն, որ ամենից հաճախ կարելի էր լսել Քենդալ և Քայլի Ջեներներից  2014-ումCosmo.am-ը գրում է․

Երբ քույրերը վիճում են...

Երբ մենք վիճում ենք, ապա շտապ զանգում ենք Քլոեին: Նա է մեր հաշտարարը: Նրան հաջողվում է անմիջապես հանդարտեցնել մեր շիկացած կրքերը և վերականգնել հաշտ մթնոլորտը:

Ինչպիսին են նրանք իրականում...

Ոչ ոք իրական պատկերացում չունի մեր մասին: Սոցիալական ցանցերում մշտապես թարմացվում են մեր անձնական կյանքի մասին տեղեկություններ, բայց չկա իրական պատկերը այն բանի, ինչով ենք մենք զբաղված ողջ օրը: Նրանք կարծում են, թե գիտեն մեր մասին ամեն ինչ, իսկ մենք իրականում շատ տարբեր կյանք ենք վարում, տարբեր այն պատկերացումից, որ տալիս են մեր մասին զանազան կայքերը:

Խոսք քննադատներին...

Յուրաքանչյուր նկար, որը մենք հրապարակում ենք մեր Instagram-յան էջերում, քննարկման առիթ է դառնում հանրության տարբեր շերտերին պատկանող մարդկանց համար: Մենք միշտ էլ պատրաստ ենք բացասական մեկնաբանություններին ու քննադատությանը, դա հայտնի լինելու փաթեթի մեջ ներառված պարտադիր բաղկացուցիչն է:

Հարթում ենք մեր ուղին սեփական ուժերով...

Մենք խորհրդի կարիք չունենք մեր ավագ` Քարդաշյան քույրերից: Նրանց ոճային փոփոխություններին հետևել ենք մեր ողջ կյանքի ընթացքում, և դա բավական է, ավելին վերցնելու կարիք չկա` կրկնօրինակումից խուսափելու և սեփական մտքի թռիչքին չխանգարելու համար:

Աշխատում ենք` ձգտելով լավագույնին...

Մենք կատարյալ չենք, պարզապես աշխատում ենք անել լավագույնը, ինչ կարող ենք: Կատերելության ձգտելը վատ չէ, բայց և դա չպետք է խանգարի առօրյա կյանքի ուրախություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել