Հայկ Կասպարովն այսօր նշանվում էԱյսօր տեղի կունենա երգիչ Հայկ Կասպարովի նշանադրության արարողությունը: Այս լուրը Հայկ Կասպարովը այսօր վաղ առավոտյան հայտնել էր ֆեյսբուքյան իր ընկերներին` նշելով, թե շատ հաճելի օր է իրեն սպասվում:
168.am-ի հետ զրույցում Հայկ Կասպարովն ասաց, որ այսօր երեկոյան Շվերին քաղաքում տեղի կունենա իր և իր ապագա կնոջ՝ Լուիզա Դանիելի նշանադրության արաողությունը:

«Շատ քիչ մարդ է հրավիրված մեր ուրախությանը, մոտավորապես 20 հոգի: Իմ բարեկամները Հայաստանում են, բայց on-line կապ ենք հաստատելու իրենց հետ, այնպես որ` նրանք էլ են լինելու»,- ասաց երգիչը:

Նյութը՝ 168.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել