Orer.am-ը գրում է․

Նման փոքր երկրաշարժերը  մեղմում են կուտակված լարվածությունը․ Նիկոլայ Գրիգորյան

Հունվարի 8-ին, ժամը 03.42-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ։

Orer.am-ը փորձեց այս միջադեպի հետ կապված պարզաբանում ստանալ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանից. «Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով փոքր երկրաշարժ: Չեմ կարող ասել` արդյո՞ ք կկրկնվի երկրաշարժը, թե՝ ոչ, քանի որ երկրաշարժը նախապես կանխատեսել հնարավոր չէ : Միայն կարող եմ նշել, որ փոքր երկրաշարժերը մեղմում են կուտակված լարվածությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել