1991թ. այս օրը՝ դեկտեմբերի 31-ին, Ստեփանակերտում ամփոփում էին անցնող տարին: Մխիթարվելու քիչ բան կար. կորսվել էին համարյա ամբողջ Շուշվա շրջանը (միայն Քարինտակն էր շարունակում պայքարել) և Հադրութի շրջանի լեռնային մասը: Եթե առաջներում Արցախը Սյունիքից բաժանող գոտին 7-8կմ լայնություն ուներ (Լաչինի հատվածում), ապա այժմ այն գրեթե հասնում էր 100կմ-ի: Տարվա ընթացքում հաշվվում էր շուրջ 270 զոհ, 400 վիրավոր, 599 գերի, որոնցից 226-ը դեռևս չէր վերադարձվել:
ԲԱՅՑ...... մենք հաղթեցի՛նք:
Նոր տարիդ շնորհավոր, հերո՛ս Հայաստանս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել