Պատկերացրեք Սերժ Սարգսյանը Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո, ոչ թե նրա բուժման համար որևէ գումար հատկացներ, այլ նրան ուղարկեր Ռուսաստանում Հայաստանի դեսպան, որպեսզի նա այդ պաշտոնում հոգար իր առողջության վերականգնման համար նախատեսված ծախսերը: Այդ պարագայում հնարավոր է, որ Պարույր Հայրիկյանը նույն ձևի բուժում ստանար, սակայն այդ ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների մայրիկը կլացեր, հայրիկն էլ հետը, ու դա ոչ թե այն բանի պատճառով, որ Հայրիկյանը պակաս խելոք ու պատրաստված է քան այժմյան շատ դիվանագետներ, այլ որովհետև դիվանագիտությունը հիվանդանոց չէ, որ մարդկանց բուժվելու համար ուղարկեն այս կամ այն երկիր աշխատանքի: Ու այս բանը շատ լավ տեսնում և գիտակցում են նաև արտաքին ուժերը ու այդ կերպ էլ վարվում Հայաստանի հետ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել