2014թ-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմը պարբերաբար դիվերսիաներ իրականացրեց, ինչը հանգեցրեց լարված իրավիճակի: Սակայն ադրբեջանական ակտիվությունը բախվեց հայ զինվորի բարձր պատրաստվածությանը, ինչի արդյունքում բոլոր դիվերսիաները իրենց նպատակին չհասան:

Ադրբեջանական կողմը պարբերաբար փորձում է ստուգել հայկական կողմի զգոնությունը: Դրա համար անհրաժեշտ է հայ զինվորին խրախուսել և մշտապես պահել ուշադրության տակ: Հատկապես Ամանորյա տոնական օրերին զինվորները հատուկ վերաբերմունքի են արժանի:

Այս առումով շատ կարևոր են այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները առաջին գիծ, ինչը նպաստում է հայ զինվորի տրամադրության և մարտական ոգու բարձրացմանը: Նման այցելությունների արբյունքում զինվորները հնարավորություն են ստանում շփվել երկրի առաջին դեմքերի հետ և զգալ պետական բարձր աջակցություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել