5  Սառույցի ու ձյան՝ Հարբինի միջազգային փառատոն, Չինաստան 


Չինաստանում է անցկացվում սառույցի ու ձյան աշխարհի ամենախոշոր փառատոնը, որտեղ այցելուները կարող են ականատես լինել սառույցից ու ձյունից պատրաստված հսկայական քանդակների:
Այս տարի փառատոնը բացվում է հունվարի 5-ին:

Օրը՝ հունվարի 5

 4  Չինական Նոր տարի, Չինաստան 


Չինաստանի յուրաքանչյուր շրջանում տոնակատարությունը տարբերվում է, սակայն բոլոր վայրերում էլ չինացիները պատվում են իրենց աստվածներին ու նախնիներին, կարմիր լամպեր են վառվում, հրավառություն կազմակերպում: Վիշապների պար է ցուցադրում ինչպես Չինաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող չինական համայնքներում:

Օրը՝ փետրվարի 19

 3  UP HELLY AA, Շոտլանդիա


Սա վիկինգների փառատոն է, որը տեղի է ունենում շոտլանդական Շեթլենդ կղզում: Մի ամբողջ օր ու գիշեր վիկինգների պես հագնված շոտլանդացիները տոնում են վիկինգնրի մշակույթն ամենատարբեր միջոցառումներով, որի կուլմինացիան վիկինգների նավի այրումն է: 

Օրը՝ հունվարի 27

 2  Վառվող լամպերի՝ Պինգքսի փառատոն, Թայվան


Թայվանական նոր տարվա այս փառատոնի ընթացքում հազարավոր վառվող լամպեր են բաց թողնվում երկինք: Պինգքսին փոքրիկ լեռնային գյուղ է Տայպեյից 1 ժամվա հռավորության վրա:

Օրը՝ փետրվարի 27-մարտի 

 1  Վենետիկի կառնավալ, Վենետիկ 


Դիմակահանդեսներին մասնակցելու տոմսերը մինչև 250 դոլարի են հասնում, սակայն ամեն գիշեր  կարելի է մասնակցել նաև Վենտիկի  հրապարակներում տեղի ունեցող անվճար երկույթներին:
Օրը՝ հունվարի 31- փետրվարի 17 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել