1922թ. այս օրը, խորհուրդների 1-ին համագումարում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Անդրկովկասի Դաշնության (Անդրֆեդերացիա) խորհուրդների պատգամավորները ստորագրեցին ԽՍՀՄ-ի ստեղծման ակտը:
ԽՍՀՄ-ի կազմավորման հռչակագրի մեջ նշվում էր, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով: Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրավունք դուրս գալու ԽՍՀՄ կազմից: Իրականում, դա այդքան էլ այդպես չէր: Պաշտոնապես այն ինքնիշխան խորհրդային պետությունների միություն էր: Մայրաքաղաքը` Մոսկվա։ Աշխարհի առաջին երկիրը, որն իրեն հռչակել էր աշխատավորների և գյուղացիների երկիր: 
Առաջին աշխարհամարտի ցնցումների, դրանց հետևած հեղափոխությունների և Քաղաքացիական պատերազմի արդյունքում քարտեզին հայտնված նոր երկիրը՝ ԽՍՀՄ-ը, երկար տարիներ աշխարհի ամենահզոր պետություններից էր, առանց որի՝ աշխարհում ոչ մի կարևոր իրադարձություն չէր ծավալվում: Սակայն այն իր գոյությունն ավարտեց՝ չդիմանալով ավելի զարգացած աշխարհի հետ մրցակցությանը։
Այն ունեցավ 68 տարվա, 11 ամսվա և 21 օրվա կյանք, մինչդեռ նրա համար նախատեսվել էր հավերժություն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել