2014-ին ամենաքննարկվողը Քայլի Ջեների շուրթերն էինCosmo.am-ը գրում է․

Քայլի Ջեների շուրթերը այս տարի ուշադրության կենրոնում էին ոչ միայն իրենց արտաքին գրավիչ տեսքի, այլ այն էվոլուցիայի, որի շնորհիվ դրանք այնպիսին են, ինչպիսին մենք կարող ենք տեսնել Քայլիի Instagram-յան լուսանկարներում:

Քարդաշյան ընտանիքի անդամի շուրթերը տարիներ առաջ անհամեմատ այլ տեսք ունեին, ապացույցը կգտնես լուսանկարներում: 
Շուրթերի կառուցվածքի փոփոխությունն այս տարի պոպուլյարության գագաթնակետին էր ինչպես դիմահարդարման, այնպես էլ բժշկական միջամտության շնորհիվ նորաձևության միևնույն միտումին հետևող բոլոր երկրներում, որոնց շտապ միացավ նաև Հայաստանը:
Բացի այդ, եթե ուշադիր դիտենք Քայլիի Instagram-յան լուսանկարներին և համեմատենք դրանք լրսգրող-լուսանկարիչների կողմից նույն օրն արված լուսանկարների հետ, ապա ակնհայտ է, որ գործի է դրվել հին ու բարի Photoshop-ը. Քայլիի հոնքերն ավելի բարձր են, աչքերն ավելի խոշոր, դեմքի կառուցվածքն է անգամ տարբեր...

Կարիք չկա ամեն անգամ մանրանալու, թե ինչն է տարբեր, բայց մի բան հստակ է` երբ Քայլին հայտնվում է Instagram-ում, ԻՆՉ-ՈՐ բան փոփոխված է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել