Ինչպես գիտենք, սույն թվականի նոյեմբերի 28-ին Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրացվել էին երեխաների թունավորման զանգվածային դեպքեր:

Ինչպես ավելի վաղ ՍԱՊԾ լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, 2014թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:17-ին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոն ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ից ստացված ահազանգի առնչությամբ իրականացվել էին անհրաժեշտ վերահսկողական միջոցառումներ:

Տեղի ունեցածի առթիվ հարուցվել էր քրեական գործ Կոտայքի մարզային քննչական վարչությունում: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին և նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Իհարկե շատ լավ է, որ պատկան մարմինները կարողացան բացահայտել մեղավորներին, և դատն ընթանում է իր հունով, սակայն այս դեպքը միակը չէ, և պետք է արվի հնարավոր ամեն բան այսօրինակ դեպքերը կանխելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել