Հիշո՞ւմ եք՝ ժամանակին հեռուստաշոուներ կային «կուբ», «Ալֆրեդի սենյակ» անուններով, որտեղ բազմաթիվ թեկնածուների մեջ խիստ ընտրության միջոցով ընտրվել էին 8 հոգի, որի կեսն իգական սեռի: Սենյակում ապրելու համար ստեղծել էին լավագույն պայմանները ու զբաղեցնում էին տարբեր խաղերով և այլն: Այդքանից հետո նրանք ամեն օր, մեղմ ասած, իրար միս էին ուտում, կռվում, վիճում, մեկը մյուսի հասցեին բամբասում և այլն: Հիմա պատկերացրեք մի փակ տարածություն, որտեղ տեղակայված են տարբեր սոցիալական շերտերի, տարբեր ինտելեկտի, տարբեր մասնագիտության տեր ու խիստ տարբեր արժեհամակարգ ունեցող ու էդ շոուների հետ համեմատած ոչ այնքան նախանձելի պայմաններում միասին ապրող 60000 տղաներ: Պատկերացրեցի՞ք... Եթե այո, ապա մեր բանակին քննադատելուց առաջ մի պահ մտածե՛ք, արժե՞ տարեկան զինվորների պատճառով առաջացած մի քանի դժբախտ պատահարի համար էդպիսի սուր քննադատության ենթարկել Հայոց Բանակը ու Պ Նախարարին:

Հ.Գ Կամ հեռու չգնամ, հլը Բլոգնյուզի քոմմենթչիներին նայեք, ցանկացած թեմայով այնպիսի վիրավորանք կարող են հասցնել, որ եթե կողքդ լինեն, կարող ես չդիմանալ, տալ սատկացնել, դե պատկերացրեք՝ դրանցից քանի հոգի կան բանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել