Վազք նիհարելու համար. 5 կանոն, որոնք անհրաժեշտ է պահպանել արդյունքի հասնելու համարAroxj.am-ը գրում է․

Վազելը ամեն դեպքում ծանրաբեռնվածություն է հոդերի ու մկանների համար: Այդ պատճառով ավելորդ քաշ ունեցող ու գեր մարդկանց խորհուրդ չի տրվում շատ ու երկար վազել: Մյուս կողմից՝ վազքը լավագույն միջոցն է ավելորդ քաշից ու կիլոգրամներից ազատվելու համար: Ստացվում է, որ փակ շրջա՞ն է:  Մի կողմից վազքը օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, մյուս կողմից՝ դա ազդում է ձեր հոդերի ու սրտանոթային համակարգի վրա Ոչ: Սրան էլ լուծում կա, պետք է վազել, պահպանելով սակայն որոշակի կանոններ: Առաջինը պետք է սկսել վազել քիչ տարածություններից ու կարճ ժամանակով:  Aroxj.am-ը ներկայացնում է հենց այդ պարզ կանոնները: Ինչպես վազել նիհարելու համար ու չվնասել առողջությանը:

Վերանայեք ձեր սննդակարգը ու հրաժարվեք ֆասթֆուդից

Ֆասֆուդը ընդգրկում է ոչ միայն հոթ-դոգերն ու շաուրմաները, այլ նաև կիսաֆաբրիկատներ, ինչպես օրինակ խինկալիների մեծ ու սառեցված տեսականին, կիսաֆաբրիկատ կոտլետները, սառեցված աղցաններն ու կեսպատրաստ հավի թևիկներն ու բդերը:

Վերաձևավորեք ձեր սառնարանը՝ այն պետք է բացառի ճարպոտ, բարձր յուղայնությամբ, ծխեցված մթերքներն ու քաղցրավենիքը: Սառնարանը պետք է լցված լինի բանջարեղեններով ու մրգերով, ձկնատեսակներով ու ոչ յուղային մսատեսակներով: Կարդացեք նաև Նիհարելու 7 հյութեղ միջոց

Վազելուց հետո ճիշտ սնունդ օգտագործեք

Վազքից անմիջապես հետո բնականաբար կսովածանաք: Եվ ուտելը անհրաժեշտ է, որպեսզի վերականգնեք կորցրած էներգիան: Սակայն հարկավոր է ուտել ոչ թե սենդվիչներ ու քաղցրավենիք, այլ թարմ մրգերից քամված հյութեր կամ ձվածե՝ղ բանջարեղեններով: Վազքից հետո սնունդը պետք է լինի կալորիական, բայց ոչ յուղոտ կամ տապակած:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել