Նոր ջեբկիրության դրսևորումներ հայկական որոշ բանկերից: Բանկային քարտերը բլոկավորում են և ապաբլոկավորման համար փող գանձում: Մելկի ժուլիկությունը տեղի է ունենում ինչպես բանկոմատներում՝ կուլ տալու տեսքով, այնպես էլ էլեկտրոնային գործարքներ կատարելու ժամանակ: 
Հ.Գ. Միանգամից ասեմ, որ ինձ հետ նման բան չի պատահել.... առայժմ: Պարզապես ես մի 2 ամիս է՝ քարտերից չեմ օգտվել։ Բայց վերջին 10-15 օրերի ընթացքում իմ ընկերների և բարեկամների մոտ արդեն մի 6-7 նման դեպքեր են գրանցվել: Բանկի պատասխանն իրենց նման «էլիտար է»՝ 3 անգամ սխալ կոդ եք հավաքել: Խաբում եք, պարոնայք: Չկա նման բան։ Ես չեմ հավատում, որ իմ մի քանի ընկերներն ու բարեկամները, ովքեր տարիներ շարունակ օգտվում են քարտերից, միաժամանակ բոլորը սկսեցին 3 անգամ սխալ կոդեր հավաքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել