Ալիևը երեկ հերթական անգամ հայտարարել է, որ նրանք «հետ են վերցնելու «Էրիվանը», Զանգեզուրը» և այլն..: Եթե մի կողմ դնենք շատ մոդայիկ պաթետիկ ու պոռոտախոս հայրենասիրական հայտարարությունները, որոնք հիմնականում հետևում են Ալիևի նման խոսքերի հետևից ու նման են մատերով պոզեր ցույց տալուն (որոշները դա նաև տեղեկատվական պատերազմ են անվանում ու լուրջ զբաղվում են դրանով :)), ապա վաղուց արդեն նման հայտարարությունները պետք է փոխած լինեին մեր քաղաքականությունն ու աշխարհընկալումը:

Փոխել է պետք նախ այն մոտեցումը, որ հայ-ադրբեջանական լարվածությունն Արցախի հարցի շուրջ է, ոչ, հայ-ադրբեջանական լարվածությունը թուրքերի կողմից հայերի ոչնչացման ձգտման առթիվ է, որն այս պահին արտահայտվում է ողջ ՀՀ և ԼՂՀ սահմանի երկայնքով:

Վերոնշյալ մոտեցումը, թե առկա է արցախաադրբեջանական կոնֆլիկտ, անկախ Հայաստանի ամենամեծ մանիպուլացիաներից է, արցախաադրբեջանական կոնֆլիկտ չկա, կա հայ-թուրքական էթնիկ կոնֆլիկտ, որի թեժ կետն այս պահին Ադրբեջանի հետ հայկական սահմանն է, ու այդ կոնֆլիկտը ոչ սկսվել է Արցախով, ոչ էլ կվերջանա Արցախով: Հեռուն է պետք նայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել