Գիտե՞ք՝ ինչ եմ նկատել... Ուրեմն էս մեր երիտասարդ քաղաքական ակտիվիստներից շատերն ինչ-որ անհասկանալի սեր ունեն կամուֆլյաժի հանդեպ, ու դա էն դեպքում, երբ մեծամասնությունն ամեն կերպ խուսափել ա բանակից, մի մասը գժի թղթով, մյուսը՝ փողով, երրորդն էլ՝ մինչև էսօր փախած ա... Դե իրանց պալոժ չի ծառայելը, ըտեղ չկա ազատություն, չես կարա ում ուզես քֆրտես, չուվեր էլ չկան, որ հիանան քո դուխով ու կամքի ուժով, մի խոսքով՝ տուֆտա տեղ ա... Գերագույն հրամանատարի մասին դե էլ չեմ ասում... Ավելի լավ չի՞ էտ նույն կամուֆլյաժը տանը հագնես, երբ ուզես՝ քնես, երբ ուզես՝ զարթնես, ում ինչ ուզես ասես, թրաշ էլ կարաս պահես, որ ինքդ քո աչքերում էլ ավելի նմանվես Չե Գևարային, դու էլ ես զինվոր, ազատության զինվոր ես, արդարության զինվոր, ոչ ոքի չենթարկվող, դու քո համար զինվոր...

Հ.Գ. Ամեն անգամ դրանցից մեկի բանակի մասին հիմար գրառումը կարդալուց ու ինչ-որ չուվերի հետ կամուֆլյաժ հագած փաբում խմելուց տեսնելուց, ուզում եմ մի հատ Chivas-ի շիշ վերցնեմ ու տամ գլխներին, բայց հետո ափսոսում եմ... Ասում եմ՝ լավ, սպասեմ, թող մի հատ Jack-ի շիշ ազատվի, դրանով տոպկեմ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել