Yerevannews.am-ը գրում է․

Վերջերս աշխարհում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները իրենց անդրադարձն ունեցան նաև Հայաստանի վրա: Ռուբլու փոխարժեքի անկմանը հաջորդեց դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի կտրուկ արժևորումը: Սրա «տրամաբանական» շարունակությունը եղավ այն, որ հայաստանյան շուկայում անմիջապես բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես սննդամթերի գները: Դոլարի փոխարժեքը կարծես կարգավորվեց, սակայն ապրանքների գները «հին հայկական ավանդույթի» համաձայն որոշ ժամանակ «բարձրունքներում» էին: Իրադարձությունների նման զարգացումները ստիպեցին կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանին այցելել տարբեր սուրպերմարկետներ և ստուգել ապրանքների գներն անձամբ: Այս «շրջագայությունից» հետո իրավիճակը քիչ թե շատ կարգավորվեց...բայց միայն Երևանում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել