Քրիստոնյա աշխարհը վերջերս` վերջին տասնամյակում, իր դիրքերը զիջում է իսլամին ամեն տեղ: Չեմ ուզում վերլուծել պատճառները, բայց մեկին կանդրադառնամ: Միասնական լինելը և թասիբը: Երբ Մուհամեդի մասին ծաղրանկար ու ֆիլմ նկարվեց, երբ ամերիկացի քահանան Ղուրանի այրելը ցուցադրեց ի տես աշխարհի, իսլամական աշխարհը պայթեց, ոտքի ելավ, ալեկոծվեց, բռնությունների ալիք բարձրացրեց, կարճ ասած կրոնական տարաձայնությունները թողեցին ձեռք ձեռքի տվեցին և իրենց կրոնի պատիվը պահեցին: Այսօր թուրք ազգայնական հակահայ գործիչ Դոքռւ Փերինչեկը, որը Շվեյցարիայի տարածքում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար, ապա Եվրո դատարանի կողմից արդարացվել, վիրավորել է ողջ քրիստոնյա աշխարհը: Երբ խոսք է գնացել, որ Շվեյցարիայի դատարանը բողոքարկել է Եվրոպական դատարանի վճիռը, իսկ Հայաստանի շահերի ներկայացուցիչը լինելու է աշխարհահռչակ դերասան, ծագումով հայ Ջորջ Քլունիի կինը, նա հայտարարել է, որ անգամ եթե Հիսուսի կինն էլ գա, մեկ է, ինքը ճիշտ է: Կարծում եմ՝ ոչ մեկի կարիք չկա բացատրելու՝ վիրավորանքն ինչում է կայանում: Ինչ-որ չեմ տեսնում քրիստոնյաների գոնե խաղաղ ցույցեր թուրքական դեսպանատների դիմաց: Հ.Գ. Միայն չասեք, որ քրիստոնյաները վայրենի չեն կամ քաղաքակիրթ են՝ դրա համար: Ուղղակի Թասիբի հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել