Եվ այսպես, մենք տեսնում ենք, որ Եվրասիական միություն մտնելիս, մեր պանծալի իշխանությունները ու մասնավորապես Կառավարությունը հերթական անգամ և փայլուն կերպով բռնաբարել է մեր պետական շահը։
Դա ավելի ակնառու տեսնում ենք հենց Ղրղզստանի հետ անցկացված համեմատականի օրինակով։
Եկեք հասկանանք, թե ինչ ենք տեսնում տվյալ ինֆոգրաֆիկայում.

Ղրղզստանը պարտիքի ներման, օգնության ու ֆոնդի տեսքով ստանում է 1.2 միլիարդ օգնություն + 0.5 միլիարդ դոլար էլ՝ վարկի տեսքով։

Հայաստանը ստանում է ինչ որ քնձռոտ 270 միլիոն վարկ՝ ատոմակայինի համար, որը ի դեպ միևնույն է ռուսաստանի համար է աշխատում (եկամուտների մասով)։

Ի՞նչ է, Ղրղզստանը ավելի քի՞չ է կախված ռուսներից։ Ո՛չ։

Ի՞նչ է, Ղրղզստանում ավելի լավ սոցիալական ու քաղաքական մթնոլորտ է։ Ամենևի՛ն։

Ի՞նչ է, Ղրղզստանի արտաքին անվտանգությունը մասնակիորեն կախված չէ՞ ռուսական ներկայությունից։ Այն էլ ինչպե՛ս։

Բա ո՞նց եղավ, որ այդքան բանակցելուց հետո, երկու հայկական կառավարություն հանգեցին այնպիսի լուծման, որի ինֆոգրաֆիային նայելուց ուզում ես ամոթից գետինը մտնես։ 

Գուցե մեզ ինչ որ այլ պրեֆերենցիաներ են տրվելու, որոնք չեն հրապարակայանցվել։ Եթե այդպե՞ս, ապա սիրելի իշխանություններ, խնդրում եմ բացեք խաղաքարտերը, այլապես ստացվում է, որ դուք պետական դավաճանություն եք գործել, կամ էլ պարզապես աշխարհի ամենապաշնորհ ․լյոխերն եք, որոնց գնդակահարելն էլ քիչ է՝ պետք է Աղի Հանքում մեկուսացնել՝ տոտալ անմեղսունակության համար։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել