Այսօր լրատվական կայքերից մեկում հայտնվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հարցազրույցը: Շաբոյանը նշեց, որ գնաճի հետ կապված իրենք ուսումնասիրություններ են իրականացնում մի քանի ոլորտներում:

Մասնավորապես խոսքը վերաբերում է շաքարավազին, կարագին, ալյուրին, ձեթին, կաթնամթերքին, ձվի արտադրությանը, բենզինին և ևս մի քանի ոլորտների: Նշվեց որ փոխարժեքի կայունացումից հետո գները մեծ չափով իջել են: Ինչ վերաբերում է բենզինին, ապա այս ոլորտում ևս գների իջեցում է տեղի ունեցել, և եթե չլիներ դրամի արժեզրկումը, ապա վառելիքի արժեքը կարող էր էլ ավելի իջնել:

Ինչու է մեր երկրում ինչ որ բան կարգավորվում խնդիրը հասունանլուց հետո: Արդյոք չեն կարող նախապես զսպել նման հարցերը: Ինչու՞ պետք է վարչապետը խառնվի այդ հարցին, այն դեպքում, երբ տվյալ գործառույթները պետք է իրականացներ հենց Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը: Մինչև դանակը ոսկորին չի հասնում սայլը տեղից չի շարժվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել