ՊԲ. Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ:

Դիվերսիոն գործողության ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:

ՊԲ դիրքապահներին հաջողվել է առանց կորուստների հետ մղել հակառակորդին, սակայն փաստ է, որ հակառակորդի ագրեսիվ գործողությունները պասիվության նախանշաններ չեն դրսևորում:

Ավելին, ադրբեջանական դիվերսիոն խմբերն անընդհատ առիթ ու հնարավորություն են փնտրում՝ փորձելով հայկական կողմին վնասներ հասցնել:

Ընդ որում՝ դիվերսիոն խմբերին ու դիպուկահարներին առաջնային գիծ նետելուց բացի, հակառակորդը վերջին շրջանում կիրառում է նաև ականանետեր ու նռնականետեր, ինչը վնասներ հասցնելու ավելի մեծ հնարավորություն է ստեղծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել