Մի հատ բարի խորհուրդ մեր քաղաքապետարանին, եթե կարելի է։ Տղերք ջան, երևի Հանրապետության հրապարակում տոնածառ դնելը ճիշտ է… բան չունեմ ասելու, գլխավոր հրապարակ է, հյուրեր և այլն։ Բայց հանրապետության գլխավոր տոնածառը, իմ կարծիքով (որպես 47 տարվա երևանցի եմ ասում), պետք է տեղադրվի Ազատության հրապարակում։ Այդ հրապարակը երթևեկելի հատվածից հեռու է գտնվում և ծնողներն իրենց երեխաներին ավելի մեծ հաճույքով կտանեն այնտեղ, որտեղ մեքենաների խցանումներ, ամանորի ներվային ազդանշաններ և շարժիչի կիսաայրված գազեր չկան։ Եվ հետո երևանցիների համար օպերան միշտ էլ ավելի ընկալելի է եղել, որպես հանգստի և զբոսանքի վայր, քան հրապարակը։ Հավատացեք լրիվ դոբրիով եմ ասում, տղերք, առանց որևէ թարախի կամ հետին մտքի։ Մի անգամ փորձեք և կհամոզվեք, որ այդ միջոցառումները օպերայի մոտ շատ ավելի ակտիվ կանցնեն։ Վերջիվերջո, կոմունիստներն այդքան էլ ախմախ չէին, որ տասնամյակներ շարունակ հենց այնտեղ էին դնում Գլխավոր տոնածառը, իհարկե, չմոռանալով նաև հրապարակինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել