«Կա «հավատացյալ» մարդկանց մի տիպաժ, որ դիմացինին առաջինն են անհարկի տրտմեցնում՝ վիրավորելով (հիմնականում խելքի պակասությունից), և երբ ստանում են ադեկվատ պատասխան, թեկուզ արդեն իրա հասցրածից մի քիչ անհամարժեք ավելի, սկսում են տգետաբարո «զոհին» մեղադրել անՔրսիստոսության, հպարտության, մեծամտության, անբարիության, անզիջողականության, անսիրության և այլնի մեջ(մոտավորապես այսպես,- ինչի՞ երբ աջ այտիդ խփեցի, մյուսը դեմ չտվեցիր, չէ՞ որ դու ասում ես, թե Քրիստոնյա ես, ամեն օր Սուրբ Գրքից մեջբերումներ ես անում և այլն), ինչքան էլ որ փորձես այդ «բարոյագիտության հեգեմոնների» առջև արդարությունը վերականգնել՝ զուր ա, միևնույն ա չի ընկալելու (եթե հիմարին մանրացրած հացահատիկի հետ միասին սանդի մեջ սանդակոթով լավ ծեծես, նրա հիմարությունը չի հեռանա նրանից։):  խոնարհվելու փոխարեն, փորձում են խոնարհեցնել, հեզանալու փոխարեն՝ հեզացնել, լռելու փոխարեն՝ լռեցնել, սանձվելու փոխարեն՝ սանձել...: Դրանից էլ էլ ավելի, որպես մի փորձող սատանա՝ զրպարտող բերանով տարածում են արդեն իրենց իսկ կողմից սրբագրված այդ մարդու վատահամբավությունը...: Այս բանը քրիստոնյա հավատացյալների մեջ հաճախ է տեղի ունենում, ստեղ ակամայից հիշում ես Տիրոջ խոսքերը.«Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել: Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր: Հովհ, 8»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել