Մտածում եմ, մարդ մի TV չունենա՞ր, որ իր խոսքն էլ տեղ հասներ ժողովրդին։

Իսկ եթե ավելի լուրջ, բավականին մտահոգիչ է Կենտրոն TV-ի` ավագանու նիստի այսօրվա լուսաբանումը... Ժողովուրդ, հասկացանք, որ կուսակցական ալիք է, բայց դուք բացի կուսակցական գովքից նաև մեկումեջ պետք է լրատվություն տաք ու մեկումեջ օբյեկտիվ լինեք ձեր մասնագիտական գործի մեջ...

Ընտանեկան ալբոմ սարքելով, միայն ձերը լուսաբանելով` ձանձրացնում եք ու դառնում իշխանական լրատվամիջոցներից ավելի անհետաքրքիր...

Կարծում եմ՝ կվերանայեք, ու ուշ չի դեռ ուսումնասիրել մարքեթինգ, TV մենեջմենթ, հանրային կապեր, ժամանակակից լրագրություն և այլ պրոֆեսիոնալ մոտեցումներ, որոնցով կկարողանաք գոնե կուսակցական քարոզից զատ նորմալ լրատվություն տալ, որ մարդիկ գոնե մի քիչ մոտիվ ունենան....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել