Orer.am-ը գրում է․

«Ամանորը մեր անբաժան ընտանիքում». տոնական ֆիլմ՝ Հանրայինի եթերում (լուսանկարներ)

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին, կլինի նոր տոնական կատակերգական ֆիլմի պրեմիերա, որի խորագիրն է «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»: Այս մասին հայտնում է  Оrer.am-ը։

Տոնական ֆիլմի իրադարձությունների կենտրոնում Երևանում բնակվող Արամյանների ընտանիքն է: Ընտանիքը ներկայացված է բոլոր սերունդներով` սկսած Շահանե տատիկից, որը Խորհրդային Միության տարիներին եղել է շրջկոմի քարտուղարի տիկինը, վերջացրած թոռնիկներով, ովքեր ինտերնետի եւ ժամանակակից տեխնոլոգիաների մոլի երկրպագուներ են:

Մոտենում է Ամանորի գիշերը, բայց փոքրիկ պրոբլեմները, որոնք ունեին ընտանիքի բոլոր անդամաները, կարծես չեն լուծվում, ընտանիքի անդամները շարունակում են ապրել իրենց առօրյայով: Սակայն ի՞նչ Նոր տարի, երբ լուծված չեն բոլոր հարցերը. դրանք կլուծվեն Ամանորի սեղանի շուրջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել