Խորհրդային տարիներին դպրոցներում դասավանդվում էր ԽՍՀՄ կամ ՍՍՀՄ պատմություն առարկան: Անկեղծ ասած, այդ առարկայից բացարձակ ոչինչ չեմ հիշում, սակայն շատ լավ ինֆորմացված եմ Հայ եկեղեցու պատմությունից: Խորհրդային տարիներին Երաժշտություն առարկայից չենք անցել ոչ մի ազգագրական, ֆիդայական, հայրենասիրական երգ, Հայ դասականներից էլ շատ քիչ բան կար, սակայն այսօր ես համարյա գիտեմ բոլոր ազգային-ազատագրական, ֆիդայական, դասական երգերի բառերը: Ասածս ինչ ա, որ կարևորը պրոպագանդելն է (սովետական լեզվով ասած), թե չէ դպրոցներում առարկանների ավելացումով կամ պակասեցումով չի լուծվի ազգի պատմության ու ազգայինի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Ես ողջունում եմ թե՛ Հայ եկեղեցու պատմություն առարկայի մուտքը Հայակական դպրոցներ, թե՛ ազգային երգ ու պարի առարկայի նախատեսվող մուտքը դպրոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել