Tert.am-ը գրում է․

Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչությունը զանգվածային հանրահավաքների է դուրս եկել՝պահանջելով, որպեսզի քազաք մտնեն կառավարական զորքերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:

Փողոց դուրս եկած մարդիկ կարծում են, որ իրենց գործողությունները կօգնեն արագացնել Սիրիայի բանակի մուտքը քաղաք և զինյալների մնացած հենակետերի գրավումը: Քաղաքի բնակչությունը ցանկանում է, որ իսլամիստական խմբավորումների զինյալները, այդ թվում՝ Սիրիայի ազատ բանակինը, հնարավորինս արագ հեռանան:

Անցած շաբաթ Սիրիայի բանակն ամբողջովին օղակի մեջ էր առել երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Հալեպի զինյալներին, գրավվել էին ռազմավարական առումով կարևոր բնակավայրեր՝ քաղաքի հյուսիս-արևելքում: Քաղաքի արևելյան թաղամասերը կտրվել էին հյուսիսային արվարձանից, որով անցնում էին ահաբեկիչների մատակարարման գծերը Թուրքիայի սահմանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել